Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հնդիկ տղամարդու կերպարով երիտասարդ հայ կնոջ արկածները «Երևան Սիթի»-ում (Yerevan City Supermarkets)

Հնդիկ տղամարդու կերպարով երիտասարդ հայ կնոջ արկածները «Երևան Սիթի»-ում (Yerevan City Supermarkets)
14.12.2024 | 20:04

12.12.2024թ: Երևան: Կենտրոն: Տիգրան Մեծի պողոտա 10: «Երևան Սիթի» սուպերմարկետ: 12:00-13:00 միջակայք: Տնտեսական ապրանքների բաժին:

Սուպերմարկետի հատակին ջրով լի դույլ է դրված: Ամենայն հավանականությամբ, շուտով նախատեսվում է հատակի լվացում: Դույլին մոտենում է երիտասարդ կին: Դույլի անմիջական հարևանությամբ գտնվող դարակաշարում շարված է վաճառքի համար նախատեսված տնտեսական պարագաների լայն տեսականի` լվացքի փոշի, սպասք լվանալու հեղուկներ, մաքրող միջոցներ և այլն: Երիտասարդ կինը դարակաշարից վերցնում է վաճառքի համար նախատեսված ունիվերսալ մաքրող միջոց «Domestos»-ի պլաստմասե անոթը, վերջինիս պարունակության զգալի մասը դատարկում է դույլի մեջ և այն հետ է տեղավորում դարակաշարում: Այնուհետև երիտասարդ կինը սկսում է լվանալ սուպերմարկետի հատակը: Դե, իսկ «Երևան Սիթի»-ի հաճախորդներից մեկը կգնի կիսատ «Domestos»-ով անոթը:

Սուպերմարկետի դրամարկղի աշխատակիցը ենթադրում է, որ հատակ լվացող երիտասարդ կինն իրականում հնդիկ է: Այսինքն, «Երևան Սիթի»-ի աշխատակիցները երիտասարդ հայ կնոջը հնդիկ տղամարդուց չեն տարբերում:

Ինչևէ: Զգույշ եղեք «Երևան Սիթի»-ից: Մեծ է հավանականությունը, որ դուք ձեր վճարած գումարի դիմաց ոչ միայն չստանաք պատշաճ ապրանք, այլև ձեզ հնդիկի տեղ դնեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4697

Մեկնաբանություններ